Նոր մանրամասներ. Քրեական աշխարհում տեկտոնական տեղաշարժեր են

Աբովյան փողոցում տեղի ունեցած սպանությունից մանրամասներ են պարզվել։ Սպանվածը քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանի (Քյավառցի Ռոֆայի) վարորդն է։ Ըստ տեղեկությունների մահափորձի թիրախում եղել է հենց Ռաֆայել Մարդոյանը։ Վերջինս դեմ մահափորձեր եղել են նաև նախկինում, որոնք ըստ մամուլի տեղեկությունների պայմանավորված են քրեական հեղինակությունների հետ հակադրություններով։ Մասնավորապես 2018թ-ի հոկտեմբերին նրա դեմ մահափորձ  էր կազմակերպվել Գլենդելում, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ ևս մեկը՝ վիրավորվել։ Տարիներ առաջ Մարդոյանը Հայաստանում նույնպես եղել է մահափորձի թիրախ, որը պատվիրել էր մեկ այլ հեղինակություն Արտյոմ Կանևոսկոն։

Մահափորձից հետո նախկին իշխանությունները հորդորել էին Մարդոյանին հեռանալ Հայաստանից, ինչից հետո նրան սպանելու փորձ է կատարվել արդեն Մոսկվայում։

Երևանում տեղի ունեցած սպանությունը հենց այս մահափորձերի շղթայի շարունակությունն է։ Ռաֆայել Մարդոյանը շարունակում է մնալ իր քրեական հակառակորդների թիրախում, ովքեր արդեն որերորդ «անարդյունք» մահափորձն են կազմակերպում նրա դեմ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում քրեական առանձին շրջանակներ, մասնավորապես՝ Դոն Պիպոն, Քյավառցի Ռաֆոն փորձում են միծացնել իրենց ազդեցությունը, սակայն դրան դիմադրում են այլ քրեական հեղինակություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ