![]()
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել .
«Որոշում է կայացվել, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։
Անցակետերը բաց են ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։» , – ասվում է հաղորդագրության մեջ:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վրաստան մուտք գործելու կարգը.
«Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, որտեղ անհրաժեշտ է նշել․
*Անուն *Ազգանուն *Հեռախոսահամար *Էլ. հասցե *Քաղաքացիություն *Բնակության երկիր *Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց):
Նշենք , որ այսօրվանից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները, որոնք նախկինում փակ էին կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան հայտարարել էր, որ իշխանությունները կբացեն ցամաքային սահմանները զբոսաշրջային սեզոնի համար, ինչը «կնպաստի հարևան երկրներից զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսքին»:
![]()