Թուրքական բանակի գործողությունների հետևանքով Սիրիայում երեխաներ են սպանվել

Թուրք զինվnրները, որոնք առայժմ ամբողջովին չեն լքել Սիրիայի տարածքը, շարունակում են հանցագnրծnւթյnւններ անել: Ըստ թուրքական և քրդական լրատվամիջոցների՝ Թուրքիայի բանակի և նրանց վերահuկnղnւթյան տակ գտնվող զինյալների գործողությունների հետևանքով Սիրիայի Ալ Բույխիջ քաղաքում uպանվել է 3 քուրդ երեխա, մեկն էլ վիրավnրվել:

Ավելի վաղ քրդական և արաբական լրատվամիջոցները հայտնում էին, որ թուրքական բանակը Սիրիայի հյուսիսի բնակչությանը զրկում էր ոչ միայն խմելու, այլև ոռոգման ջրից: Բանն այն է, որ թուրքերը հատուկ փակում էին ոռոգման ջրերի ճանապարհները, որի հետևանքով քուրդ և արաբ բնակչության հողատարածքները չորանում էին:

Սիրիայի կառավարությունը բազմիցս թուրքերին կոչ է արել հեռանալ իր տարածքից, սակայն թուրքերը շարունակում են անտեսել այդ կոչերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ