![]()
Փարիզում ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել Փաշինյանի ավտոշարասյան երթը, իրեր են նետել շարասյան վրա։ Այս մասին հայտնում են մեր աղբյուրները:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Անն Իդալգոյին:
Փարիզի քաղաքապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և նշել. «Պարոն վարչապետ, մենք միշտ Հայաստանի կողքին ենք և շարունակելու ենք գտնվել սերտ կապի մեջ: Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում մենք հանդես ենք եկել հստակ դիրքորոշումներով:
Հավատացած եղեք, մենք Հայաստանին ու հայ ժողովրդին չենք թողնի միայնակ»:
![]()