![]()
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդհանուր առմամբ 156 անձ է, այդ թվում, բացի դաշինքին մաս կազմող ՀՅԴ ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչներից նաեւ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ ու Փաստաբանների պալատի անդամներ:
Առաջին տասնյակն, ինչպես տեղեկացրել ենք, հետեւյալ տեսքն ունի. Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան (ՀՅԴ), Աննա Գրիգորյան (նախկին իմքայլական), Վահե Հակոբյան («Վերածնվող Հայաստան»), նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյան, ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, նախկին պատգամավոր Էլինար Վարդանյան, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյան:
Ցուցակում տեղ են գտել նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ բաժնետեր Լեւոն Քոչարյանը (50), ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը (22), ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության նախկին պետ, պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը (40), նախկին ոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը (17), Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյան (28), Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը (32), Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը (43), Արմավիրի մարզի Դողս, Շիրակի մարզի Ախուրյան եւ Մարմաշեն համայնքերի ղեկավարները:
Ցուցակի առաջնային տեղերում ներառված են նաեւ Քոչարյանի բուժող բժիշկ, Իզմիրլյան ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը (20), «Սահակյանց անիմացիոն ստուդիա» ՍՊԸ համահիմնադիր Դավիթ Սահակյանցը (44), Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը (25), ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը (33), հոգեբան Միհրդատ Մադաթյանը, ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ աշխատակլիցներ, Փաստաբանների պալատի անդամներ, այդ թվում Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը, «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ» տնօրենը, Մ․Մաշտոցի անվան համալսարան ռեկտոր Հովհաննես Սարգսյանը:
![]()