![]()
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավճիռը:
Սաշիկ Սարգսյանի որդին, հիշեցնենք, մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար:
Դատարանի դատավճռով՝ Հայկ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Ճանաչվեց եւ հռչակվեց Հայկ Սարգսյանի անմեղությունը ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը) մեղսագրված արարքի կատարմանը
![]()