![]()
Հանրային հեռուստաընկերությունը միացել է «Հայ մանուկ» բարեգործական ծրագրին:
Առաջին ալիքը նաև դարձել է ծրագրի ինֆորմացիոն գործընկերը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
««Հայ մանուկ» ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ծնելիությունը՝ օգնելով անպտուղ զույգերին:
Այժմ շուրջ 2500 ընտանիք հերթագրված է այս ծրագրին: Նվիրաբերելով քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը՝ մենք էլ ենք միանում նախաձեռնության նվիրատուների ցանկին: Մեր ուժը մեր միասնության մեջ է»,- գրել է Մովսիսյանը:
![]()