Երևանի որոշ փողոցներում լուսացույցները կտեղափոխվեն

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի հունիսի 1-ին Երևան քաղաքի Խորենացու փողոց-Նար Դոսի փողոց և Դավիթ Բեկի փողոց-Նուբարաշենի փողոց խաչմերուկների Նար-Դոսի և Նուբարաշենի փողոցների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:

Լուսացույց, լուսազդանիշ, ճանապարհային երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված ազդանշանային օպտիկական սարք։ Լուսացույցները կարգավորում են մարդկանց, ավտոմեքենաների, մոտոցիկլների, հեծանիվների, տրամվայների, տրոլեյբուսների, մետրոյի և երկաթգծի գնացքների, նավերի երթևեկությունը։ Օգտագործվում է նաև ձեռնարկություններում դիսպետչերական ազդանշման համար։

Լինում են 1-5-աչքանի։ Լուսազդանիշում օգտագործվում են կարմիր, կանաչ, դեղին, կաթնագույն, կապույտ ապակիներ։ Լուսազդանիշն ամրացնում են սյուներին, կայմերին, ազդանշանային կամրջակներին, ցածր պատվանդաններին, բարձակներին։ Երկաթուղային լուսազդանիշները լինում են ոսպնյակային և շողարձակային։ Ոսպնյակային լուսազդանիշները յուրաքանչյուր ազդանշանի համար ունի առանձին օպտիկական սարք՝ կազմված էլեկտրալամպից և մի քանի ոսպնյակից, շողարձակայինն ունի մեկ օպտիկական սարք, բայց ավելի բարդ կառուցվածքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ