Քոչարյանական թեկնածուն դեմ է երեխաների համար կազմակերպված համերգին, սակայն սիրով մասնակցում էր թե՛ ՀՓՇ-ի համերգին, թե՛ Քոչարյանի հանրահավաքի ուրախ երգերն էր լսում ամբիոնից

Քոչարյանական Գեղամ Նազարյանը ամոթանք է տալիս երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգը կազմակերպողներին։

Համերգը, հիշեցնենք, չունի ոչ մի քաղաքական ենթատեքստ, և նվիրված է բացառապես մեր փոքրիկներին։ Նազարյանը անգամ այնքան է հեռու գնացել, որ երեխաների համար կազմակերպված համերգը «սրբապղծություն» է անվանել։

Հիշեցնենք միայն, որ սա այն նույն Գեղամ Նազարյանն է, ով մասնակցում էր ՀՓՇ-ի կազմակերպած համերգին, իսկ Քոչարյանի վերջին համերգին մեծ բավականությամբ ամբիոնից լսում էր Քոչարյանին ու նրա դաշինքին ձոնված երգ-երաժշտությունը։ Գուցե Գեղամի խնդիրը համերգի բեմում Քոչարյանի բացակայությու՞նն է։ Այսինքն՝ Գեղամը ընդունում և ոչ սրբապիղծ է համարում միայն այն համերգները, որոնց ժամանակ բեմում նաև Քոչարյա՞նն է։

Աղբյուրը՝  Civic.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ