![]()
Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկրում ընտանիքներին թույլ տալ երեք երեխա ունենալ: Երկուշաբթի՝ մայիսի 31-ին, հայտնում է Reuters- ը:
Գործակալության տվյալներով՝ որոշումն ընդունվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստի ժամանակ: Այս միջոցառման ուժի մեջ մտնելու ամսաթիվը չի նշվել:
Մայիսի 12-ին Չինաստանը հրապարակել է տասնամյակը մեկ անգամ անցկացվող յոթերորդ մարդահամարի տվյալները: Ըստ դրա արդյունքների՝ 2021 թվականի սկզբին երկրում ապրում է 1,411 միլիարդ մարդ:
Այսպիսով, ՉԺՀ-ն պահպանել է աշխարհի ամենաբազմամարդ երկրի կարգավիճակը: Միևնույն ժամանակ, պարզվել է, որ ստացված ցուցանիշը նախատեսվածից մի փոքր պակաս է եղել. 2016-ին իշխանությունները կանխատեսել են, որ մինչև 2020 թվականը երկրի բնակիչների թիվը կգերազանցի 1, 42 միլիարդը:
![]()