Թուրքիայի հետախուզությունը ձերբակալել է Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) երկիր է տեղափոխել հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն՝ Սելյահադդին Գյուլենին:

Այս մասին երկուշաբթի հաղորդել է NTV հեռուստաալիքը: Թե կոնկրետ որտեղ է իրականացվել Գյուլենի ձերբակալումը, գործողությունը չի հաղորդում, բայց նշվում է, որ դա տեղի է ունեցել արտերկրում: «Ֆեթուլլահականների» (FETO) ղեկավարի եղբորորդուին ավելի վաղ դուրս է բերվել Թուրքիայից՝ կազմակերպության այլ անդամների օգնությամբ:

Ըստ հետախուզության տվյալների՝ Սելյահադդին Գյուլենը կապեր ունի FETO-ի մի շարք բարձրաստիճան ղեկավարների հետ։ Թուրքիայում նա հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ