![]()
«Հայաստան» դաշինքի Տավուշի մարզային պատասխանատուներն ու առավել ակտիվ աջակիցները, լծվել են ձայներ հավաքելու գործին։
Մարզի բնակիչների փոխանցմամբ, շտաբում նախկինների մի ողջ «աստղաբույլ» է հավաքվել՝ նախկին մարզպետ ու համայնքապետեր, պատգամավորներ ու զինվորականներ։
Քաղաքացիները շեշտում են, որ այստեղ կարելի է տեսնել նույնիսկ այնպիսի մարդկանց, որոնք մերժվել են նույնիսկ ՀՀԿ ի ժամանակներում և անհիշելի ժամանակներից որևէ ակտիվություն չէին ցուցաբերում։ Նրանք ակտիվորեն զանգահարում և հանդիպումներ են խնդրում մարզի բնակիչներից՝ ձայներ ստանալու ակնկալիքով։ Հիմնականում ստանալով չոր մերժումներ, խոսակցությունը «հայրենիքի փրկության» դաշտից տեղափոխում հին ու բարի անձնական դաշտ, իսկ առավել ապիկարները բավարարվում են ֆեյսբուքյան գրառումներով։
Հատկանշական է, որ սույն գործիչները երբեք էլ աչքի չեն ընկել քաղաքական ու գաղափարական սկզբունքայնությամբ, բայց միևնույն ժամանակ շատ սկզբունքային են եղել միմյանց նկատմամբ դավեր նյութելու առումով։
Որոշները նույնիսկ թշնամական հարաբերություններ են ունեցել։ Ընտրողին հետաքրքրում է նաև, թե ինչն է միավորել այս մարդկանց մեկ տանիքի տակ, ինչպես են «միասնականություն ու փրկություն» ապահովելու, երբ որոշները ֆիզիկապես միմյանց տանել չեն կարողանում։
![]()