Փրկարարներն իջեցրել են բարձրահարկ շենքի տանիքին խաղացող երեխաներին

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 6 հասցեի բարձրահարկ շենքի տանիքին պատանիներ են խաղում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Նախարարության ծառայողները բացատրական աշխատանք են տարել և իջեցրել վերջիններիս:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ ցուցաբերել զգոնություն և կողպված պահել տանիք տանող մուտքերի դռները՝ հետագա վտանգներից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ