Թուրքիայի նախագահ Էրդողանը կմեկնի Բրյուսել, ապա՝ Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի երկրորդ տասօրյակում այցերով կմեկնի Բելգիա և Ադրբեջան: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Էրդողանը հունիսի 13-14-ը Բրյուսելում բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, իսկ հունիսի 14-16-ին կայցելի Ադրբեջան:

Հիշեցնենք՝ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Էրդողանը առաջիկայում պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես` Շուշի այցելել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ