«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրողը բացակայել է, տագնապով ձևավորված խմբերը հայտնաբերել են նրան

2021 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողը հերթական շրջայցի ժամանակ պարզել է, որ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող, 1984թ. ծնված Վ.Գ.-ն բացակայում է քրեակատարողական հիմնարկից։

Հիմնարկի պետի կողմից հայտարարված տագնապով ձևավորվել են փնտրողական խմբեր, որոնց կողմից իրականացված արդյունավետ միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 10։45-ի սահմաններում, Վ.Գ.-ն հայտնաբերվել է Արթիկ քաղաքում և վերադարձվել քրեակատարողական հիմնարկ:

Կատարվում է քննություն։

Պարզաբանում. Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ