![]()
Արա Աբրահամյանի թիմը՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը և «Ալյանս» կուսակցությունը, արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական՝ «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով։
Դաշինքը ներկայացրել է ցուցակի առաջին քսանյակը.
- 1. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
- 2. Սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյան
- 3. Հայտնի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ, «Ալյանսի» փոխնախագահ Սոնա Գուլքանյան
- 4. «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ գործադիր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Նարեկ Խաչատրյան
- 5. Ռեժիսոր, ԱՐՏ-13 Գրուպ ՍՊԸ հիմնադիր Գոռ Շահսուվարյան
- 6. ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի գիտ. քարտուղար, Հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գայանե Մխիթարյան
- 7. Ադամանդ-Կ ՍՊԸ գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյան
- 8. Մուշեղ Ղազարյան, գեներալ, ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի վարչության նախկին պետ
- 9. Միջազգային գործարարության աջակցության խորհրդատվական ընկերության հիմնադիր գործադիր տնօրեն Մարինե Մովսեսյան
- 10. Էքսկլյուզիվ ֆլայ ՍՊԸ հիմնադիր, Էքսկլյուզիվ մեդիա հոլդինգ ՍՊԸ հիմնադիր, Մուլտի ֆայթ սպորտային ակումբի հիմնադիր նախագահ Ռոբերտ Ղազանչյան
- 11. Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյան
- 12. Լեզվաբան, ԷմՎի սպը տնօրեն Նարինե Կարապետյան
- 13. Էկոնոմ Սերվիս ՍՊԸ տնօրեն Գայ Պետրոսյան
- 14. ՀԱԱՀ պրոֆեսոր Ալբերտ Վարդանյան
- 15. Թիվ 12 հիմնական դպրոցի դասվար Գոհար Հովհաննիսյան
- 16. Տնտեսագետ Արթուր Մանասերյան
- 17. «Ալյանս» փոխնախագահ Աշոտ Գալստյան
- 18. ՀՊՄՀ բանասիրական գիտությունների դոցենտ, դասախոս Մանուշակ Սողոմոնյան
- 19. ՀՊՏՀ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյան
- 20. «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ հայկական մասնաճյուղի ղեկավար Պավել Ավագյան
![]()