![]()
Ֆրանսիացի խոհարար Ժերոմ Ռիգոն, որը Կրեմլում աշխատել է մինչև 2012 թվականը, բացահայտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի սննդային նախապատվությունները: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» ՝ վկայակոչելով Paris Match պարբերականը։
Ռիգոյի խոսքով ՝ Պուտինն ունի մսի նկատմամբ հակվածություն, մինչդեռ Մեդվեդևն ավելի շատ նախընտրում է թթվաքաղցր սոուսով ձուկ։ Նախկին կրեմլյան խոհարարը հավելել է, որ ռազմական բժիշկները ստուգում են հատուկ լաբորատորիայում առաքված բոլոր մթերքները նախքան խոհանոցում հայտնվելը:
Ավելի վաղ շեֆ-խոհարար Անատոլի Գալկինը, որն ավելի քան երեսուն տարի աշխատել է Կրեմլում, բացահայտել է նախագահ Պուտինի վերաբերմունքը բորշչի նկատմամբ: Խոհարարը նշել է, որ Ռուսաստանի առաջնորդը հաճախ է պատվիրել այդ ուտեստը։
![]()