Բժիշկը համեմատել է բուսակերների ու մսակերների կյանքի տևողությունը

Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ- սննդաբան Իննա Կոնոնենկոն համեմատել է բուսակերների ու մսակերների կյանքերի տևողությունը:

Նրա խոսքերով՝ որքան ավելի հաստ է անոթային պատը, այնքան ավելի արագ է ընթանում ծերացումը, պատմում է Известия-ն:

«Բուսակերների ու վեգանների մոտ անոթի պատի հաստությունն ավելի փոքր է, քան մսակերների մոտ ի հաշիվ նրա, որ նրսնո չեն օգտագործում խոլեստերինի մեծ քանակություն»,-պարզաբանել է Կոնոնենկոն:

Մասնագետը հստակեցրել է, որ անոթային պատի հաստության կարգավորման համար միս օգտագործող մարդիկ պետք է ստանան B12, D3, K2 վիտամինների անհրաժեշտ քանակություն:

Բացի անոթային պատերի հաստությունից, մարդու մարմնի ծերացման վրա ազդում է նաև միտոխոնդրիայի աշխատանքը, որը, ըստ Կոնոնենկոյի, բուսակերների մոտ ավելի քիչ ակտիվ է, քանի որ միսը լ-կարնիտինի ուղղակի աղբյուր է, որն անհրաժեշտ է բջիջների էներգիան ազատելու համար:

Սննդաբանը նաև հավելել է, որ սպիտակուցների անբավարարության հետևանքները միանգամից ի հայտ չեն գալիս բուսակերների մոտ, տարիքի հետ դրանք ավելի տեսանելի են դառնում, նշում է Пятый канал-ը:

«Այդ պատճառով մսակերները ավելի երկար են ապրում, քան բուսակերները, բայց այն դեպքում, երբ ճիշտ սնունդ են ընդունում»,-պարզաբանել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ