«Իշխանությունը քեզ գեներալի պագոն տվեց, դու իրանց դավաճանեցիր»․ Քաղաքացին՝ Վանեցյանին ամոթանք է տալիս

Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Պատիվ ունեմ» դաշինքով:

Այդ կապակցությամբ երկու կուսակցությունները մայիսի 15-ին ստորագրեցին հուշագիր:

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք կազմավորելու մասին հուշագրում նշվում է, որ մեր հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության ամենադժվարին ու վճռորոշ ժամանակահատվածը:

Քննադատելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, մատնանշելով բացթողումները, ձախողումները՝ դաշինքը հուշագրով մատնանշում է իր առաքելությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ