«Վանաձոր տանող որակյալ ճանապարհի հարցը լուծված է». Նիկոլ Փաշինյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Լոռու մարզ: Այցի ավարտին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վանաձոր գնացի Ապարանով, վերադարձա Դիլիջանով եւ զեկուցում եմ։

Վանաձոր տանող որակյալ ճանապարհի հարցը լուծված է»։

Հիշեցնենք, ճանապարհների մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև Սպիտակ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ վերջապես կարող է արձանագրել մի բան՝ Երևան-Սպիտակ ավտոճանապարհն արդեն լավ վիճակում է:

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սւորեն Պապիկյանը լրացրեց, որ այս տարի նախատեսված են նաև Սպիտակի ոլորանների նորոգման աշխատանքներ, ինչից հետո Երևան-Սպիտակ ավտոճանապարհի նորոգումն ավարտված կհամարեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ