Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Զագրեբ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Մեր ազգային ընտրանին Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով․

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո — «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան — ԲԿՄԱ

Գրիգոր Մելիքսեթյան — «Արարատ»

Պաշտպաններ

Անդրե Չալըշըր — «Սիլկեբորգ» (Դանիա)

Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»

Ալբերտ Խաչումյան — «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»

Հակոբ Հակոբյան — «Ուրարտու»

Ժոաո Արարատ Մոնրոյ — «Նոա»

Կիսապաշտպաններ

Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան — «Արարատ»

Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Արթուր Միրանյան — «Ուրարտու»

Կարեն Մելքոնյան — «Ուրարտու»

Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանան արդեն Խորվաթիայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ