«Մեզ ոչ-մեկ չի կանգնեցնի. Մենք Թուրքիան ենք». Էրդողանը հայտնել է, իր խելահեղ նախագծի մասին

Հայտնի է դարձել, թե երբ կսկսվեն Բոսֆորի նեղուցը շրջանցող նոր ջրանցքի (Ստամբուլի ջրանցք) կառուցման աշխատանքները :

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրառում է արել դրա վերաբերյալ Թվիթթերում, նշելով.

«Մոտավոր հունիսի վերջին մենք սկսենք առաջին շինարարական աշխատանքները Ստամբուլի ջրանցքները: Իհարկե կան մարդիկ, ովքեր անհանգuտացած են այս նախագծից: Բայց մեզ ոչ մեկ չի կանգնեցնի»,- գրել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 15-ին Թուրքիայի տրանսպորտի և նավագնացության նախարար Ահմեթ Արսլանը ներկայացրել էր Ստամբուլի ջրանցքի նոր երթուղին, որն անցնելու է Բոսֆորի նեղուցին զուգահեռ և իրար է կապելու Սև և Մարմարա ծովերը.

«Ջրանցքի կառուցման նպատակն աշխարհի ամենաաշխույժ ջրուղիներից Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածության թեթևացումն է, որով տարեկան անցնում է մոտ 50.000 նավ»,- ասել էր Արսլանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ