![]()
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ընտրանին այսօր նվաճեց երկրորդ ոսկե մեդալը:
Տղաների 96 կգ քաշային կարգում մեր մարզիկ Գարիկ Կարապետյանը երկամարտում ցույց տվեց 355 (162+193) կգ արդյունք և հաղթանակ տարավ:
Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի ծանրորդ Արթուր Բաբայանը` 354 (163+191) կգ: Գարիկ Կարապետյանը պոկում և հրում վարժություններում նվաճեց փոքր արծաթե մեդալներ:
Հիշեցնենք, որ այսօր աշխարհի չեմպիոն էր հռչակվել նաև մեր 81 կգ քաշային ծանրորդուհի Լիանա Գյուրջյանը:
![]()