![]()
Առաջին անգամ մագիստրոսական ծրագրով ԱԹՍ-ի, ինքնակառավարվող մեքենաների, ռոբոտների նախագծման, մշակման, արտադրման մասնագետներ կկրթեն:
Հայ-ռուսական համալսարանում նոր ուսումնական տարվանից կսկսեն ինտելեկտուալ համակարգերի և ռոբոտատեխնիկայի, անլար հաղորդակցության և սենսորների մասնագետներ պատրաստել: 2022-ից էլ կկրթեն ավիատիեզերական ճարտարագետների:
Արման Դարբինյան (Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ) — Մագիստրոսական ծրագիրը լուծելու է իր առաջ դրված խնդիրը, միասին կկարողանան ամբողջական խնդիր լուծել՝ նախագծումից մինչև արտադրություն:
Այս մասնագիտություններով 25 ուսանողի անվճար սովորելու հնարավորություն կընձեռվի: Որ սովորելու ընթացքում աշխատելու մասին չմտածեն, միջազգային գործընկերների օգնությամբ լավագույն ուսանողներին մինչև 200.000 դրամ կրթաթոշակ կտան: Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բնագիտական հոսքի բակալավրները: Դասերը երկլեզու կլինեն՝ անգլերեն և ռուսերեն: Դիմումների ընդունման վերջնաժամկետն էլ հունիսի 14-ն է:
![]()