Ինչու՞ է Մխիթար Հայրապետյանը ՔՊ ընտրացուցակի վերջինը

Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իրեն ուղղված հարցադրումներին, թե ինչու՞ է զբաղեցնում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի վերջին՝ 157-րդ հորիզոնականը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այս օրերին ԶԼՄ-ների, սրտացավ համակիրների և, պարզապես, հետաքրքրասերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իմ՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ անվերջանալի հարցերին արձագանքելու համար, ինչպես նաև ոմանց ստեղծագործ ենթադրություններն ու երևակայության փայլատակումները կանխելու նպատակով առավել քան նպատակահարմար եմ համարում անդրադառնալ դրանց՝ հետևելով երկարաշունչ և բազմակի կրկնվող հարցերին հնարավորին կոնկրետ և անհնարինության չափ հակիրճ պատասխանելու հին հունական բարի ավանդույթին:

1. «Արդյոք հաստատուն ու աներեր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ»։

— Ավելի քան երբևէ:

2.«Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարող է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։

— Այո»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ