![]()
Տաշքենդում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկրորդ մեդալը նվաճեցին։
Կանանց 81 կգ քաշայինների պայքարում Լիանա Գյուրջյանը գերազանց օգտագործեց իր բոլոր 6 մոտեցումները, պոկում վարժությունն ավարտեց 98, իսկ հրում վարժությունը՝ 125 կգ արդյունքով։
Երկամարտի 223 կգ արդյունքով Գյուրջյանը դարձավ աշխարհի չեմպիոն։ Նա նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում և փոքր ոսկե մեդալ՝ հրում վարժությունում։
Հրում վարժության վերջին մոտեցումով Գյուրջյանը կարողացավ երկամարտում գերազանցել Թուրքիան ներկայացնող Դիլարա Ուչանին։ Նշենք, որ մրցմանը մասնակցում էր նաև Կոլումբիայի ներկայացուցիչ Վալերիա Ռիվաս Մոսկերան, որը ցույց տվեց երկամարտի 238 կգ արդյունք, բայց նրա մոտեցումները հաշվարկի մեջ չէին մտնում
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհի փոխչեմպիոն էր դարձել տղամարդկանց 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը։
![]()