«Տարօրինակ է, որ Մեղրիի թեման մեզ հետ ուզում են կապել այն ուժերը, որոնք ժամանակին իրենք են քննարկել այդ թեման…». Փաշինյան

Մեղրիի փոխանակման թեման, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում քննարկվել է մեկ անգամ, 1999 թվականին:Այս մասին այսօր Ավանի նախընտրական շտաբում կայացած հանդիպման ժամանակ ներկաներին ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք երբեք ոչ պաշտոնապես, ոչ ոչ պաշտոնապես չենք քննարկել միջանցքի, տարածքի փոխանակման հետ կապված հարցեր: Խոսքը Մեղրիի մասին է, որ շատ է խոսվում հիմա:

Մեղրիի փոխանակման թեման Հայաստանում քննարկվել է մեկ անգամ, 1999 թվականին: Դրան մասնակցել են Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը և դեմ են արտահայտվել: Այդ քննարկումից հետո Վազգեն Սարգսյանը մեկնել է Մեղրի, խոսել Մեղրիի ռազմավարական նշանակության մասին, որից հետո տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ը:

Սպանվել են Կարնե Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, որից հետո տեղի է ունեցել ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողը, ընդունվել է Եվրոպայում անվտանգության ստամբուլյան խարտիա, որում Հայաստանն ըստ էության կողմ է քվեարկել այն բանաձևերին, որը պետք է նշանակի, թե Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Շատ տարօրինակ է, որ Մեղրիի թեման մեզ հետ ուզում են կապել էն ուժերը, որոնք ժամանակի իրենք են քննարկել Մեղրիի թեման»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ