![]()
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության օրը: Ամեն անգամ այս օրը ինքս ինձ հարցնում եմ, եթե չլինեին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, ովքե՞ր կհիշեին մեր մասին… Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը: Աստված օրհնի մեր հերոսներին»,-գրել է Արոնյանը:
![]()