![]()
Սա մի իրավիճակ է, որ մենք կարող ենք ոչ միայն խուսափել պատերազմից, այլ այս իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի. Սա իմ հստակ դիրքորոշումն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ շատ պարզ հարց է, սահմանների ճշգրտման պարզ ու բարդ հարց է, քաղաքական առումով պարզ է, գործնական առումով՝ բարդ: Աշխարհը դրա ձևը գիտի, դա կոչվում է սահմանների ճշգրտում, դեմարկացիա, դելիմիտացիա: Ես պարզ բան եմ ասում, միջազգային հանրությանն էլ եմ դիմել, առաջին հերթին՝ Ռուսաստանին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին:
Հիմա Ադրբեջանին ասում ենք՝ պետք է դուրս գաս, ասում ա՝ մի րոպե, էս ինչու եք սենց ագրեսիվ արձագանքում: Ասում են, որ քարտեզ ունեն, որ դա իրենց տարածքն է, մենք էլ ասում ենք, որ քարտեզ ունենք, որ մեր տարածքն է: Եթե իրոք խնդիրը սահմանային ճշգրտման մեջ է, մենք պարզ բան ենք առաջարկում: Ասում եննք՝ Սթոքից մինչեւ Խոզնավար զորքերը երկուստեք հետ քաշենք, թող գան միջազգային դիտորդներ: Ըն որում այստեղ ՌԴ-ի արձագանքն էլ է շատ կարեւոր, թե ինչ կարծիքի է Ռուսաստանը: Ես կարծում եմ, որ սա մեր խնդիրն է եւ մենք պետք է դա լուծենք»,- ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ գաղտազերծված փաստաթղթին, որով նախատեսվում է դելիմիտացիայ եւ դեմարկացիայի հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծել. «Այսինքն մենք սահման չպե՞տք է ունենանք: Ասում են սահման անցկացնելը վտանգավոր է Ղարաբաղի համար: Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը օրինակ, Սեւ լճի տարածքում մեր սահմանը որտեղով է անցնում: Ինչ կապ ունի Ղարաբաղը հարցը նրա հետ, թե Սադարակի հատվածում մեր պետական պարիսպը որտեղով է անցնում: Դրա համար ԵԱՀԿ ՄԽ համանախագությունն ասել է, որ Ղարաբաղի հարցը լուծված չի: Իմ գնահատականը հետեւյալն է. եւ Ադրբեջանը, եւ հայաստանյան որոշ ուժեր ուզում են պատերազմ հրահրել: Մենք չենք համաձայնելու դրա հետ»,-ասաց Փաշինյանը:
![]()