![]()
Սիրիայի խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի նախագահ Համուդա Սաբագը հայտնել է հանրապետությունում մայիսի 26-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները։ Ընտրողների 95․1 տոկոսի աջակցությամբ հաղթել է գործող նախագահ Բաշար Ասադը, փոխանցում է Al Ekhbariya հեռուստաալիքը։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 78 տոկոս, քվեարկել է ավելի քան 14 մլն քաղաքացի։
Ասադի մրցակիցները՝ նախկին սոցիալիստ պատգամավոր Աբդալլա Սալյում Աբդալլան և ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրային ստացել են համապատասխանաբար 1,5 և 3,3 տոկոս ձայներ։
Նախագահական լիազորությունների ժամկետը, համաձայն 2012 թվականի Սահմանադրության, կազմում է 7 տարի։ Նախորդ՝ 2014 թվականին կայացած ընտրություններում Ասադը ստացել էր 88,7 տոկոս ձայն։
Նշենք, որ Բաշար Ասադը 2000 թվականին է եկել իշխանության՝ այդ պաշտոնում փոխարինելով հորը՝ Հաֆեզ Ասադին։
![]()