![]()
Առնվազն 5 մարդ է զոհվել Հնդկաստանում «Յաաս» ցիկլոնի հարվածից։ Այն պատուհասել է Օդիշա և Արևմտյան Բենգալիա նահանգներին, հայտնում է Zee TV հեռուստաալիքը։
Նշվում է, որ մի կին մահացել է իր տան փլուզման հետևանքով, մյուս մահերը եղել են ծառերի տապալման հետևանքով։ Սրանք վերջնական տվյալներ չեն։
Առավել ուժգին հարվածը բաժին է հասել Օդիշա նահանգին, որտեղ 4 մետրանոց ալիքներն ու տեղատարափ անձրևները հեղեղել են 128 գյուղ, ավերել մի շարք ճանապարհներ, իսկ 140 կմ/ժամ արագությամբ քամին արմատախիլ է արել բազմաթիվ ծառեր։ Իշխանությունները հանձնարարել են հնարավորինս շուտ վերացնել աղետի հետևանքները։
Հարևան Արևմտյան Բենգալիա նահանգում ցիկլոնից տուժել է մոտ 100 հազար մարդ, ում տներն ավերվել են, հողատարածքները՝ ջրածածկ եղել։ Ավելի քան 1․5 մլն մարդ տարհանվել է ու տեղավորվել ժամանակավոր կացարաններում։
Ցիկլոնը ներթափանցում է Հնդկաստանի խորքերը, սակայն ակնկալվում է, որ 12 ժամվա ընթացքում դրա ուժը կթուլանա։
![]()