ԿԸՀ-ն 27 քաղաքական ուժի փաստաթղթեր է մուտքագրել

ԿԸՀ-ն այսօր առավոտից ընդունում է կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերը: Աշխատանքային օրվա ավարտին հանձնաժողովում դեռ քաղաքական ուժերի հերթեր էին: Ընդհանուր առմամբ՝ 27 հայտ է մուտքագրվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերն է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Իշխող ուժն ընտրությանը կմասնակցի միայնակ, առաջին 5 համարներն են.

  • 1.  Նիկոլ Փաշինյան
  • 2.  Արարատ Միրզոյան
  • 3.  Լիլիթ Մակունց
  • 4.  Սուրեն Պապիկյան
  • 5.  Խաչատուր Սուքիասյան

«Բարգավաճ Հայաստանը» ևս ընտրությանը միայնակ է մասնակցելու, ցուցակում առաջատարներն են.

  • 1. Գագիկ Ծառուկյան
  • 2. Միքայել Մելքումյան
  • 3. Իվետա Տոնոյան
  • 4. Դավիթ Սիմոնյան
  • 5. Կարապետ Գուլոյան

«Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, 2-րդն Արտյոմ Գեղամյանն է, ապա Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը, Դավիթ Խաժակյանը:

«Հայաստան» դաշինքը, որում ներառված են ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, արտահերթին մասնակցում են Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ապա
Իշխան Սաղաթելյանն է, Աննա Գրիգորյանը, Վահե Հակոբյանը, Արﬔն Գևորգյանը:

Հայաստանի «Հանրապետական» և Հայրենիք կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն Արթուր Վանեցյանն է, ցուցակում հաջորդը Տարոն Մարգարյանն է, ապա Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը:

ՀԱԿ-ը գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը Լևոն Զուրաբյանն է, հետո Ինեսա Գաբայանը, Հայկ Մաղաքելյանը, Բագրատ Ասատրյանը:

«Հանրապետություն» կուսակցությունը կգլխավորի Արամ Սարգսյանը, երկրորդ համարն Արտակ Զեյնալյանն է, ապա Անի Խաչատրյանը, Ռոմիկ Մխիթարյանը և Բորիկ Նազարյանը:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի առաջին հնգյակում են Արման Բաբաջանյանը, Լևոն Շիրինյանը, Սեդա Սաֆարյանը, Հայկ Սուքիասյանը և Ստյոպա Սաֆարյանը:

ԿԸՀ հայտ են ներկայացրել նաև «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Իմ տունը Հայաստանն է» «Ազգի ձայն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Ազատություն», «Դեմոկրատական», «Եվրոպական» կուսակցությունները, «Ազատ Հայրենիք» դաշինքը և այլ քաղաքական ուժեր:

  • Անի Խաչատրյան «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ
  • Արման Աբովյան ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար
  • Արամ Վարդևանյան «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ
  • Վահագն Ալեքսանյան ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
  • Արմեն Խաչատրյան-«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ