Լեռնագոգ գյուղում ավտոտնակի բետոնե առաստաղը փլուզվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Մայիսի 26-ին, ժամը 16։04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ գյուղի 1-ին փողոցում գտնվող շենքերից մեկի հետնամասում ավտոտնակի բետոնե առաստաղը փլուզվել և ընկել է ավտոմեքենայի վրա:

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները փլուզված բետոնե ծածկը հեռացրել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վրայից և ավտոմեքենան դուրս բերել ավտոտնակից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ