Մեսրոպ Մեսրոպյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից. հայտնի է նրան փոխարինողի անունը

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշման նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Մեսրոպյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Ահարոն Սահակյանը:

Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 26-ին:

Մեսրոպյանը օրեր առաջ ՀԺ-ի հետ զրույցում իր ազատման մասին շրջանառվող լուրերին ի պատասխան՝ նշեց, որ ինքն այս պահին լիարժեք իրականացնում է Կոտայքի մարզպետի լիազորությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ