![]()
Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԿԸՀ ներկայացրեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ կուսակցության նախընտրական ցուցակը:
Ցուցակը դեռեւս հրապարակված չէ: Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այն մեկ ժամվա ընթացքում կտեղադրվի կուսակցության պաշտոնական կայքում: ՀԺ-ն ավելի վաղ որոշակի մանրամասներ հայտնել էր ցուցակի առաջին 15 համարների մասին: Մեր տեղեկություններով՝ այն ԿԸՀ ներկայացնելուց առաջ որոշակի փոփոխություններ է կրել:
Մեր տեղեկություններով՝ վերջնական տարբերակում առաջին 20-յակն այսպիսի տեսք ունի.
- 1․ Նիկոլ Փաշինյան
- 2․ Արարատ Միրզոյան
- 3․ Լիլիթ Մակունց
- 4․ Սուրեն Պապիկյան
- 5․ Խաչատուր Սուքիասյան
- 6․ Լենա Նազարյան
- 7․ Ալեն Սիմոնյան
- 8․ Ռոմանոս Պետրոսյան
- 9․ Արփինե Դավոյան
- 10․ Արսեն Թորոսյան
- 11․ Արայիկ Հարությունյան
- 12․ Նազելի Բաղդասարյան
- 13․ Ռուբեն Ռուբինյան
- 14․ Գուրգեն Արսենյան
- 15․ Անահիտ Ավանեսյան
- 16․ Գուրգեն Մելքոնյան
- 17․ Հակոբ Արշակյան
- 18․ Հերիքնազ Տիգրանյան
- 19․ Հայկ Կոնջորյան
- 20․ Արմեն Փամբուխչյան
- 21․ Արուսյակ Ջուլհակյան
- 22․ Էդուարդ Աղաջանյան
- 23․ Անդրանիկ Քոչարյան
- 24․ Մարիա Կարապետյան
- 25․ Բաբկեն Թունյան
- 26․ Շիրակ Թորոսյան
- 27․ Ծովինար Վարդանյան
- 28․ Վահագն Հովակիմյան
- 29․ Գևորգ Պապոյան
- 30․ Հռիփսիմե Գրիգորյան
![]()