Ինչպես են մերոնք Սյունիքում «քացիներով» լարում ադրբեջանցիներին

Համացանցում նոր տեսանյութ է շրջանառվում, որում հայ և ադրբեջացի զինվորականների ծեծկտուքի տեսակադրեր են: Ըստ նախնական տեղեկությունների` միջադեպը տեղի է ունեցել այսօր, երբ հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել:

Տեսանյութում առկա են հայհոյանքներ: Միջադեպի և տեսանյութի վաղեմության վերաբերյալ կտրամադրենք տեղեկատվություն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հայ զինծառայողների և ադրբեջանցի զինվորականների միջև:

ՊՆ-ից պաշտոնապես հայտնեցին, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ