Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան»,-նշված է ՊՆ հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ