Էն, ինչ առաջադրում է մամուլը, 2 օր հետո պահանջ է դառնում հարևան երկրի կողմից, մի քիչ սահմանափակ եղեք

Իշխանության խնդիրն է նաև տեղեկատվական անվտանգության ապահովումը, բայց ես չեմ ուզում և կարծում եմ՝ բոլորս չենք ուզում, որ դա տեղի ունենա մամուլի սահմանափակման միջոցով:

Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակի մասին մամուլի հրապարակումներին:

Պապիկյանի կարծիքով՝ համապատասխան մարմինները զբաղվում են այդ խնդրով: «Ովքեր տալիս են այդ ինֆորմացիոն արտահոսքերը, նրանց նկատմամբ աշխատանքներ կտարվեն:

Ես ուղղակի ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին՝ էն, ինչ առաջադրում է մամուլը, երկու օր հետո դա պահանջ է դառնում հարևան երկրի կողմից: Ես խնդրում եմ սահմանային հարցերով, պետության անվտանգությանն առնչվող հարցերում եղեք մի փոքր փակ ու սահմանափակ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ