Լավ, բա վերջը «Պապլավոկում» Պողոս Պողոսյանն ինչպե՞ս սպանվեց. Ալեքսանյանը ՝ Քոչարյանին

ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսին․

«Այս պահին ընթանում է՝ իր բառերով իրեն երկրի միակ տղամարդ բնութագրած անձի ասուլիսը: Գիտե՞ք որտեղ է ընթանում այդ ասուլիսը՝ ես էլ չգիտեմ: Այդ մասին չգիտեն նաեւ մի շարք լրատվամիջոցներ, որոնք Քոչարյանի ու նրա կլանի նեղ ընտանեկան տիրույթում չեն տեղավորվում:

Գիտե՞ք ինչու չգիտեն, որովհետեւ այն քրոնիկ վախը, որ ունի իրեն միակ տղամարդ հռչակած անձը, ազատ խոսքից, իրեն ուղղվելիք անհարմար հարցերից, այն վախը, որ նա ունի, որ կարող է հանկարծ որեւէ լրագրող հարցնի՝ լավ, բա վերջը «Պապլավոկում» Պողոս Պողոսյանն ինչպե՞ս սպանվեց: Այն վախը, որ նա ունի, որ ինչ-որ պահի լրագրողը կարող է հարցնել՝ ընկեր, մենք տեսել ենք, թե ինչպես ես եկել ու Հայաստանում պաշտոն ստանձնել, ու տեսնում ենք քո հարստությունը հիմա։

Այդ վախը նրան թույլ չի տալիս եւ չի կարող թույլ տալ կանգնել եւ լսել ազատ լրատվամիջոցների հարցերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ