Չեմ կարծում, որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները. Արարատ Միրզոյան


ԱԺ-ում հերթական նիստի ընթացքում, օրակարգը ներկայացնելուց հետո, այսօր հարց ուղղվեց Արարատ Միրզոյանին Սյունիքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու նպատակով ՌԴ-ի կողմից՝ ռազմավարական դաշնակցի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ։ Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչ խոսակցություն է ունեցել Միրզոյանը ՌԴ-ում իր գործընկերոջ հետ: Միրզոյանը պատասխանեց․


«Ինչպես այս դժվար հարցում, այնպես էլ նախորդիվ, խորհրդարանական դիվանագիտությունը գործում է իր հնարավորությունների ողջ ծավալով և գուցե այդ ծավալից անդին։ Եվ մեր պատգամավորները, զանազան միջազգային, միջխորհրդարանական կազմակերպություններում պատգամավորները չափազանց ակտիվ են, գործադրվում են բոլոր ջանքերը այս խնդրի վրա ուշադրությունը սևեռելու հարցում, այդ ջանքերի պտուղները պարբերաբար երևում են հանրային դաշտում՝ հայտարարությունների, բանաձևերի տեքով: Ինչ վերաբերում է իմ ՌԴ այցին և Պետական Դումայի նախագահի հետ հանդիպմանը, ապա կառուցողական քննարկում ենք ունեցել մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ: Հայաստանն ունի միջազգային պայմանագրեր՝ անվտանգային հարցերին առնչվող, և ես չեմ կարծում, որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները, օրինակ՝ ՀԱՊԿ-ն ունի ընթացակարգեր, մեխանիզմներ, նաև ՌԴ-ի հետ խոսակցությունը շարունակվում է, և կարծում եմ, որ պետք է պահպանենք լավատեսությունը»:

Նա հավելեց, որ և՛ խորհրդարանական, և՛ գործադիր հարթության վրա քննարկումները բոլոր գործընկերների հետ շարունակվում են:

«Պետք է միջազգային հանրությունը և ՀՀ-ն ջանքեր գործադրեն րոպե առաջ իրավիճակը հանգուցալուծելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ: Միշտ չի, որ այսպիսի բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, մի փոքր ավելի համբերատար աշխատանքներն ավելի արդյունավետ են ու ցանկալի»,-հավելեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ