Ժամկետային զինծառայող է մահացու հրազենային վիրավորում ստացել

Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու

հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/:

Կատարվում է քննություն: Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ