Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին է հավասարվել, իսկ Արա Աբրահամյանը Երևանում պաստառներ փակցնելով է զբաղված

Օրերս  հայտնի դարձավ, որ սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահից վեց ամիս անց  սիրված դերասանի գերեզմանը մեղմ ասած  անտերության է մատնված։

Ինչպես երևում է դերասանի  շիրիմին այցելած երկրպագուների հրապարակած լուսանկարներից, Արմեն Բորիսովիչի գերեզմանի վրա նույնիսկ ցանկապատ չկա,  գերեզմաանաթումբը բառացիորեն հավասարեցվել է գետնին, իսկ հողը ծածկվել է  ավազով:  Գերեզմանի վրա տեղադրված մեծ  հայկական խաչը փոքր-ինչ  թեքվել է,  դերասանի դիմանկարը արդեն գունաթափվել է ու ուղղակի դրված է հենց ավազի վրա, իսկ 3 աղքատիկ արհեստական փնջերի կողքին 2 մեխակ է եղել դրված:

Իսկ այս օրերին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով ի պաշտոնե պատասխանատվություն է կրում նաև սիրված դերասանի գերեզմանին հավուր պատշաճին հետևելու համար, զբաղված է Երևանում նախընտրական պաստառներ փակցնելով ու արտահերթ ընտրություններին պատրաստվելով։

Հարց է ծագում, թե ինչու պետք է քաղաքացիները իրենց ձայնը վստահեն մի մարդու` հանձինս Արա Աբրահամյանի, ով անգամ մոսկովյան գերեզմանատանը հուղարկավորված լեգենդար դերասանի գերեզմանին հավուր պատշաճին չի հետևում։

Լավ կլիներ հայրենիք «փրկող» պարոնն առաջին հերթին իրեն վստահված պարտականությունները կատարեր, թե չէ Հայաստանում  հայրենիքը չակերտավոր փրկողների պակաս չի զգացվում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ