Գիտնականները թվարկել են ինսուլտի նախանշանները

Բրիտանական British Heart Foundation կազմակերպության մասնագետները թվարկել են այն նշանները, որոնք վկայում են հնարավոր ինսուլտի մասին, որը կարող է առաջանալ արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր պարունակության պատճառով, հաղորդում է РИА Новости պարբերականը՝ հղում անելով Express լրատվամիջոցին:

Հոդվածում նշվում է, որ խոլեստերինի ավելցուկի դեպքում ուղեղի արյան մատակարարումը դադարում է, և դա կարող է սպառնալ ինսուլտով: Բացի այդ, մեծ քանակությամբ խոլեստերինն արգելափակում է արյունատար անոթների անցանելիությունը, և թթվածինն ու սննդանյութերը չեն կարողանում հասնել սրտին, ինչը հանգեցնում է սրտի կաթվածի:

Բժիշկների կարծիքով՝ տագնապալի ախտանշանների շարքին կարելի է դասել զարկերակի խցանման պատճառով կրծքավանդակի կամ վերջույթների շրջանում ցավերը։ Արժե ուշադրություն դարձնել գիտակցության շփոթվածությանը, ինչը կարող է առաջանալ այն պատճառով, որ արյունը չի հասնում ուղեղ, ինչպես նաև մկանների թուլությունը, դժվարացած շնչառությունը և հոգնածությունը:

Բժիշկները նախազգուշացնում են, որ վնասակար սովորությունները (ծխելը, ֆիզիկական պասիվությունը, ավելորդ քաշը և սննդի մեջ ճարպի մեծ քանակությունը) բարձրացնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը: Որպես կանխարգելիչ միջոց, խորհուրդ է տրվում հետևել հավասարակշռված սննդակարգի, ուտել շատ մրգեր և սահմանափակել ճարպերով և շաքարով հարուստ սննդամթերքի օգտագործումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ