![]()
Գլխացավը կարող է ունենալ բազմաթիվ տարբեր պատճառներ, իսկ ուղեղի քաղցկեղը հնարավորներից մեկն է: Համարվում է, որ այս հիվանդության դեպքում գլխացավը մի շարք առանձնահատկություններ ունի: Դրանց մասին պատմել են Cancer Research UK-ի փորձագետները:
Սրտխառնոցով ուղեկցվող գլխացավ
Ուղեղի քաղցկեղի ժամանակ գլխացավը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցի զգացումով:
Հանկարծակի գլխացավանք
Կտրուկ առաջացած ծանր գլխացավը մասնագետի հետ խորհրդակցելու առիթ է, հատկապես, եթե նախկինում այդպիսի ցավեր չեն եղել:
Գիշերային գլխացավ
Եթե գլխացավը ձեզ արթնացնում է գիշերը, դա նույնպես բժշկին այցելելու առիթ է:
Տեսողության փոփոխություններով ուղեկցվող գլխացավ
Աչքերում հայտնվող բծերի նույնպես կարող են վկայել ուղեղի հիվանդության մասին: Եթե նման խնդիր եք նկատում, ժամանակն է դիմել մասնագետի:
Ժամանակի ընթացքում սրվող գլխացավ
Մշտական գլխացավը, որը ժամանակի ընթացքում սրվում է, եւս կարող է վկայել ուղեղի քաղցկեղի մասին:
Մասնագետները հիշեցնում են նաեւ, որ ուղեղի քաղցկեղի զարգացման հետ մեկտեղ կարող են քայլելու, հիշողության հետ կապված դժվարություններ, խոսքի խանգարումներ առաջանալ:
![]()