Մասիսի աղբավայրում այրվում է մոտ 2 հա տարածք. Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

Մայիսի 22-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 2 հա տարածք։

Տեղում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ