Գիտե՞ք , որ այսօր Փարիզում Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողության վայրը պատահական չէր . Մանրամասներ

Մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի օրը «Ազնավուր» հիմնադրամի և Փարիզի քաղաքապետարանի համագործակցությամբ Փարիզում կայացավ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը:

Արձանի ընտրության վայրը պատահական չէ, այստեղ է իր մանկությունն անցկացրել Շարլը, այն տեղադրվել է Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից, որի շենքերից մեկում ապրում էին Ցեղաս պանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած Ազնավուրյանները:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Կիսանդրիի հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։ Վերջինս կիսանդրին նվիրել էր Ազնավուրին դեռեւս 1964 թվականին, երբ նա առաջին անգամ այցելել էր Հայաստան:

Միջոցառմանը ներկա էին նաև Ազնավուր ընտանիքի անդամներն ու ընկերները, Ֆրանսիացի գործիչներ և արտիստներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ