Բժիշկն անվանել է քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի գլխավոր ախտանիշը

Շատ ճարպոտ սնունդ և ալկոհոլ օգտագործելուն հաջորդող, ինչպես նաև մեջքին պառկած վիճակում առաջացող ցավը կարող է ահազանգել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Российская газета»-ին հայտնել է վիրաբույժ և ուռուցքաբան Իվան Կարասևը:

Ինչպես նշել է մասնագետը, այս հիվանդությանը բնորոշ ցավն առաջանում է նյարդային վերջավորությունների միջով ուռուցքի աճի հետևանքով: Ընդ որում, տհաճ զգացողությունները կարող են տարբեր տեղերում լինել:

Բացի այդ, ուռուցքաբանը թվարկել է այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ուտելուց հետո սրտխառնոցը, փսխումը և այրոցը, ինչպես նաև մաշկի գույնի փոփոխությունը (դեղինից մինչև կանաչավուն), լորձաթաղանթների և սկլերայի գույնի փոփոխությունը, քորը, քաշի կորուստը և սննդի հանդեպ զզվանքի զգացումը:

Կարասևը շեշտել է, որ 60 տարեկանից բարձր մարդիկ ավելի շատ են ենթարկվում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգի:

Ըստ բժշկի՝ շաքարային դիաբետի առկայությունը, լեղուղիների հիվանդությունները, լյարդի ցիռոզը, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի այնպիսի նախաքաղցկեղային վիճակները, ինչպիսիք են ադենոմաները, կիստաները և քրոնիկ պանկրեատիտը, միայն նպաստում են ուռուցքի առաջացմանը:

«Հիվանդանալու հավանականության մեծացմանը նպաստում են ծխելը, սննդակարգում ճարպոտ սննդի գերակշռությունը, մրգերի և բանջարեղենի պակասը և ալկոհոլի չարաշահումը», – եզրափակել է նա:

Ավելի վաղ Իվան Կարասևն ասել էր, որ կոկորդի կամ ձայնալարերի լորձաթաղանթի վրա պոլիպների առաջացումը կարող է վկայել քաղցկեղի ման մասին: Նա նշել էր, որ դրա ախտանիշներ կարող են լինել հաճախակի հազը, դժվարաշնչությունը, ձայնի քրոնիկ խռպոտությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ