![]()
«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին ֆեյսբուքյան գրառման համար կանչել են Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչություն։ Նա այսօր՝ փետրվարի 11–ին վարչություն է գնացել իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։
«Երբ հայտարարեցինք, որ նման հրավեր կա, կոնկրետ իշխանության աջակիցների կողմից արժանացանք շատ հետաքրքիր արձագանքի. «Բա տենց գրում եք, բա պետք ա կանչեն, բա պետք ա ձեզ պատժեն դրա համար» և այլն։
Երկու-երեք օր է՝ ֆեյքային հարձակումների մեջ ենք, և ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական կոնկրետ շահեր սպասարկող էջերի կողմից։
Բայց պարզվեց մի շատ հետաքրքիր բան, որ փաստորեն իմ դեմ դիմումը տվել էր Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը։
![]()
Դա կապված էր իմ մի գրառման հետ, որտեղ ես Սեյրան Օհանյանին ընդամենը մի գործի մասով, որը հանդիպել էի ֆեյսբուքում ու լրահոսում, հարցրել էի, թե ինչու է նա ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ»,– ասաց նա։
![]()