Հրդեհ՝ Վայոց Ձորի բենզալցակայաններից մեկում․ սեփականատերը այրվածքներով հոսպիատալացվել է

Մայիսի 20-ին հրդեհի դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։30-ի սահմանում Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող «Շողիկ Օհանյան» ԱՁ-ի բենզալցակայանի հետնամասում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Վայոց Ձորի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են բենզալցակայանի հետնամասում գտնվող բենզինի պահեստարանում բռնկված հրդեհը, իսկ հրդեհի հետևանքով նշված վայրից մարմնի տարբեր մասերում ստացած 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ, 50-ամյա Հովիկ Հովակիմյանը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ Հովակիմյանը նշված բենզալցակայանի սեփականատերն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ