Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ, բայց պայմանով…


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, բայց դրա համար հարկ կլինի քննարկել Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժը:

Այս մասին հայտարարել է Բայդենը և ավելացրել, որ հանդիպման համար կա մեկ պայման՝ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի թեմայի քննարկումը, Կիմ Չեն Ընը պետք է ստանձնի նման պարտավորություն:

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը նշել է, որ հանդիպումից առաջ անհրաժեշտ է բանակցություններ վարել ավելի ցածր մակարդակով: Նա նաև հայտարարել է, որ թույլ չի տա Կիմ Չեն Ընին հանդիպումն օգտագործել իրեն լեգիտիմացնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ